Հայ բժիշկերի կյանքից
Սերգեյ Մալայան
Հավերժական ոչինչ չկա աշխարհում,
Ամենայն ինչ անցողիկ է… Բարի անունն է մնում։
Սաադի
Դա 1973 թվականին էր։ Նոր էի Երեւան տեղափոխվել Կամչատկայից, որտեղ տասը տարի աշխատել էի որպես բժիշկ։ Այն ժամանակ Երեւանում քչերին էի ճանաչում, թերեւս միայն մի քանի բժիշկների, որոնց թվում էր Հայաստանի առողջապահության նախարար Զաքարիա Նարիմանովը։ Անսպասելիորեն հիվանդացավ աներս՝ Արցախի Շահումյանի շրջանի հայտնի իրավաբան Երվանդ Մարությանը (աչքի հետ կապված խնդիր ուներ), եւ այնպես զուգադիպեց, որ այդ օրը հանդիպելու էի նախարարի հետ։ Դե, եւ օգտվելով առիթից, խնդրեցի նրան ինձ ծանոթացնել որեւէ ակնաբույժի հետ։ Մեկ ժամ անց աներոջս հետ այցելեցինք այդ բժշկին։
Փոքրիկ, եթե չասենք՝ նեղլիկ աշխատասենյակում, գրքերի, թղթապանակների, թղթերի կույտերով բեռնված սեղանի մոտ, սպիտակ խալաթը հագին նստած էր աշխատասենյակի տերը։ Դատելով ըստ ամենայնի, ինչ-որ գրելիք էր ավարտում։ Համենայն դեպս ցուցադրաբար դրեց վերջակետը, բավական արագ ոտքի ելավ եւ ժպտալով եկավ մեզ ընդառաջ։ Չէի հասցրել ներկայանալ, երբ նա շտապով, առանց կանգ առնելու սկսեց խոսել։ Պարզվեց, դեռ առավոտյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում կարդացել էր իմ «Հիպոկրատի երդումը» վերնագրով հոդվածը, եւ հանկարծ հենց այդ ժամանակ նրան զանգել էր ինքը՝ նախարարը, տալով իմ անունը։ Վերջապես նա ավարտեց իր երկարաշունչ խոսքը եւ բարձր հավելեց. «Այստեղ ուղղակի Աստծո մատն է խառը»։ Դա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Վարդանի Մալայանն էր։
Բարեբախտաբար, աներոջս առանձնապես ոչինչ չէր սպառնում, բայց փոխարենը, ինչպես ինքը՝ պրոֆեսորն ասաց, այդ «Աստծո մատը» սկիզբ դրեց մի հրաշալի բարեկամության, որը սրտառուչ կերպով ամրապնդվեց նաեւ այն պատճառով, որ եղբայրակիցներ էինք անտանելի մի վշտի մեջ։ Երկուսիս էլ, 1937 թվականի օգոստոսի համարյա նույն օրը, ստալինյան ռեժիմը զրկել էր հորից։ Նրա հետ դա կատարվել էր Թբիլիսիում։ Սերգեյը, նրա քույր Վառվառան եւ մայրը՝ Արուսյակը, փրկվել էին միայն իր հորեղբոր՝ Արտաշեսի շնորհիվ։ Արտաշեսի անունը թնդում էր Վրաստանով մեկ։ Հայտնի ակնաբույժ էր։ Հենց այդ հանգամանքն էլ Սերգեյին եւ Վառվառային բերեց դեպի բժշկություն, ակնաբուժություն։ Երկար եւ դրամատիկական պատմություն է։ Երկու բառով կասեմ միայն, որ բժիշկ դառնալով, Սերգեյը հրաժարվեց գայթակղիչ հնարավորությունից՝ մնալու Թբիլիսիում եւ աշխատելու իր հորեղբայր Արտաշեսի, ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկայում։ Հայաստանյան «Կոմունիստ» թերթում հայտարարություն կարդալով այն մասին, որ մրցույթ է հայտարարվում ակնաբուժության գծով ասպիրանտուրա ընդունվելու համար, նա ուղեւորվեց Երեւան, դեպի ուր, բացի ամենայնից, նրան ձգում էր նաեւ գիտությունը …
…Մեր հանդիպումներն այնքան էլ հաճախակի չէին։ Սակայն նրա մահից հետո ինձ թվում էր, թե մենք պարզապես չէինք բաժանվել։ Նրա առաջարկով մեր ծանոթության առաջին իսկ օրերից, առանց որեւէ բրուդերշաֆտի, մենք անցանք «դու»-ի։ Հավանաբար դա կատարվեց հեռախոսային հաճախակի զրույցների պատճառով։ Որպես կանոն, առիթ էին ծառայում իմ հրապարակումները, առանձնապես «Լիտերատուրնայա գազետա» թերթում։ Եվ սակայն հոգումս խոր հետք թողեցին հենց մեր հանդիպումները։ Քանզի հենց այդ ժամանակ ես նրա մեջ բացահայտեցի ճշմարիտ մտավորականի եւ հայրենասերի զարմանալի գծերը։ Դեռեւս առաջին հանդիպման ժամանակ նա կրկնեց իսպանացի հայտնի վիրաբույժ Խոսե դե Լատամենդիի խոսքերը, որոնք ես մեջբերել էի թերթի հոդվածում. «Միայն բժշկություն իմացող բժիշկը չգիտի նույնիսկ բժշկություն»։ Այդ պահին նա հանեց հաստ ապակիներով ակնոցը՝ թաշկինակով շփելու, եւ ես տեսա, թե ինչպես են փայլում նրա կանաչավուն աչքերը։ Սերգեյը գտնում էր, որ բժիշկը իրոք պետք է լինի հանրագիտակ, այնպիսին, ինչպիսին ինքն էր ըստ էության։ Գտնում էր, որ յուրաքանչյուր հինգ տարին մեկ բժիշկը պետք է տեստ հանձնի, ինչպես բուհ ավարտելիս պետական քննությունների ժամանակ։ Քանզի հայտնի է, որ հինգ տարում նշանակալից նորություններ են գրանցվում բժշկագիտության եւ առանձնապես բուժամիջոցների ասպարեզում։ Վրդովվում էր, երբ դիպլոմավոր որեւէ տգետի պատճառով մամուլում ցեխ էին շպրտում ողջ բժշկագիտության, բոլոր բժիշկների վրա…
…Հավատարիմ իմ վաղեմի (ավելի քան կեսդարյա) սովորությանը՝ հետաքրքիր մարդկանց հետ հետաքրքիր հանդիպումներից հետո գրառումներ կատարել հուշատետրում, ես հաճախ էի գրիչ վերցնում նույնիսկ Մալայանի հետ հենց ուղղակի հեռախոսային զրույցների եւ հանդիպումների ժամանակ։ Եվ հիմա, իմ բարեկամի իննսունամյակի նախաշեմին (ի՜նչ արագ է թռչում ժամանակը) ես սկսեցի փորփրել գրառումներս։ Դրանք ինձ կօգնեն թարմացնելու անցյալի հիշողությունները։
…Հավանաբար կարելի է անառարկելիորեն ընդունել ժողովրդական այն խոսքը, թե «Մարդն ապրում է այնքան, որքան հիշում են նրա մասին»։ Սրա մեջ որոշակիորեն կենսական մխիթարիչ տրամաբանություն է առկա։ Հիշում են, որպես կանոն, հարազատներն ու մերձավորները, ընկերն ու գործընկերները։ Հիշում են, քանի դեռ իրենք են ապրում։ Բայց իմ ընկեր Սերգեյ Վարդանի Մալայանի առումով հիշողության հարցը քիչ այլ կերպ է դրված։ Այո, նա վաղ հեռացավ։ Ընդամենը հիսունհինգ տարեկան էր։ Հիշում եմ, մահից մեկ տարի առաջ զանգեց, շնորհավորեց նոր՝ 1977 թվականը։ Ես շտապեցի նկատել, որ ելնելով տարիքային տարբերությունից, ես պետք է առաջինը շնորհավորեի իրեն։ Սերգեյը համամիտ չէր եւ ասաց.
- Չէ՞ որ ես զանգել եմ, որ առաջին հերթին շնորհավորեմ եկեղեցափիլիսոփայական «Խոստովանություն» վերնագիրը կրող գրքիդ հրատարակման կապակցությամբ եւ հետո միայն Նոր տարվա։- Եվ ավելացրեց,- հուսով եմ, ավանդույթը չի խախտվի։
Հարմար պահ գտնելով, ես շտապեցի Մալայանի մոտ։ Ցելոֆանե փաթեթում ոչ միայն «Խոստովանություն» գիրքս էր, այլեւ մի շիշ թթի օղի։
Իսկ այդ օրը, բացի ամենայնից, մտապահվեց եւ այն պատճառով, որ նախօրեին լրացել էր նրա հիսունչորս տարին։ Սերգեյն ասաց, որ ինքն ինչ-որ տագնապով էր սպասում հենց այդ տարեդարձին։ Խոստովանեց, որ գրքերիցս մեկում կարդացել էր այն մասին, որ ինչպես ասում են՝ ստեղծագործական բնույթի մարդիկ, ասես պայմանավորված, ապրում են մինչեւ հիսունչորս տարեկանը (մեկ-երկու ամիս տարբերությամբ)։ Նրանց թվում են ե՛ւ Դեկարտն ու Պետրոս Առաջինը, ե՛ւ Լենինն ու Թումանյանը, ե՛ւ էլի մեծաթիվ անուններ։ Դրա մեջ նա ինչ-որ խորհրդապաշտական բան էր տեսնում։
…Սերգեյը ծանր հիվանդ էր։ Սիրտն էր։ Միաժամանակ անխղճաբար ծխում էր։ Դա այն ժամանակ էր, երբ «Լիտերատուրնայա գազետա»—ում (եւ ոչ միայն) ես պարբերաբար խնդրաշատ հոդվածներ էի գրում ծխելու մասին։ Նա նույնիսկ չափից ավելի լավ էր գիտակցում նիկոտինի ողջ հրեշավոր վտանգավորությունը, մանավանդ այն մարդու համար, որը սրտամկանի ինֆարկտ է կրել, վերապրել եւ որպես հետեւանք տառապում է ստենոզով (անոթների սեղմում)։ Եվ ահա, խնդրեմ, առավոտից երեկո արյուն է մուտք գործում նիկոտին, որը հենց անոթներն է սեղմում։ Ես ինձ թույլ չէի տա բարի մարդուն եւ տաղանդավոր բժշկին հասցեագրված խոսքում զբաղվել այսպես կոչված սան-լուսաշխատանքով, եթե չլիներ հիշողությանս մեջ խորն ամրապնդված մի հանգամանք, որն ինքնին շատ բանի մասին է խոսում։ Սերգեյ Վարդանովիչը (հանդիսավորապես նշենք անուն-հայրանունով), մի տեսակ շառագունելով, հանգցրեց գլանակը՝ այն պտտելով քնթուկներով բերնեբերան լի ապակե մոխրամանում եւ մեղմաձայն ասաց.
- Հեշտ գործ չէ հարազատներից, մերձավորներից եւ առաջին հերթին տնեցիներից թաքցնել մոտալուտ մահվան շոշափելի զգացողությունը, երբ ինքդ էլ հստակ գիտակցում ես, որ կարող ես հեռանալ առանց կատարելու պարտքդ, առանց լուծելու գերխնդիրդ։
Ես նրան հարցրեցի իր պարտքի եւ գերխնդրի մասին, եւ նա սկսեց հեռվից։ Իմաստն ու էությունը հանգում էր նրան, որ դեռեւս 1928 թվականից, նրա նախորդների օրոք, ազգային ակնաբուժության առջեւ արդեն այլ խնդիրներ էին ծառացել։ Բավական է ասել, որ դրանք իրենց արտացոլումն էին գտնում ախտորոշիչ, նույնիսկ համաճարակային հիվանդանոցների, կլինիկաների, դիսպանսերների անվանումներում. տրախոմատոզային, գլաուկոմատոզային։ Եվ իրոք, խոսքը աչքի հիվանդությունների քրոնիկական վարակիչ տարածման ճակատագրական եւ զանգվածային բնույթի մասին էր (հատկապես Սեւանի ավազանում) եւ ակնաբյուրեղիկի կապտավուն պղտորման մասին, որը չբուժվելով, հանգեցնում էր կուրության։ Սրան էր ուղղված այն ժամանակներում հայրենական եւ մասնավորապես ազգային ակնաբուժության մարտավարությունը, որի ակունքներում կանգնած էին Հայկ Քաթանյանը, Բաբկեն Մելիք-Մուսայանը, Սերգեյ Մալայանը եւ ուրիշներ։ Հայաստանի տարբեր բուժական հաստատություններում գործում էին ակնաբուժական բաժանմունքներ, բայց ազգային առողջապահությանը անհրաժեշտ էր նաեւ գործուն ակնաբանական գիտություն։
Առաջ անցնելով ասեմ, որ երկար տարիներ անց ես պատմեցի Ալեքսանդր Մալայանին, որի հետ իմ այսօրվա ջերմ բարեկամությունն ըստ էության շարունակությունն է նրա հոր հետ ունեցած բարեկամության, մի հիրավի պատմական հեռախոսային խոսակցության մասին։ Դա 1978 թվականի ապրիլին էր, Սերգեյ Մալայանի մահից չորս ամիս առաջ։ Յուրօրինակ երկրաշուրջ ճամփորդություն կատարելով Հայկական ԽՍՀ-ում, ես այցելեցի հանրապետության ոչ միայն բոլոր վարչական շրջաններ, այլեւ բոլոր հազար վաթսունյոթ բնակավայրեր։ Կանոնավորապես «Ավանգարդ» եւ «Կոմսոմոլեց» թերթերում տպագրվում էին իմ ճամփորդական ռեպորտաժները։ Եվ ահա, կարդալով հերթական ճամփորդական նյութերս, Սերգեյը զանգեց ինձ (ես այդ ժամանակ գտնվում էի Կրասնոսելսկում, եւ հեռախոսային խոսակցությունը կազմակերպեց շրջկոմի առաջին քարտուղար Կիմ Եգանյանը)։ Մալայանը ոչ առանց ուրախության ինձ հայտնեց, որ կարդացել է Սեւանի եւ Հրազդանի շրջանների մասին իմ ռեպորտաժները եւ առանձնակի նշեց, ինչպես ինքն ասաց, որ ես թարմացրի այսօրվա ընթերցողի հիշողության մեջ այն փաստը, որ դեռ վերջերս հրազդանցիներին կոչում էին «քոռ ախտեցիներ»։ Լսելիությունը թույլ էր, եւ նա գոռում էր լսափողի մեջ։ Վերջում ասաց, որ «Կոմսոմոլեց» թերթում ընդգծել է նախկին ախտեցիներին վերաբերվող այդ տողերը։ Ճամփորդության հանրագումարը դարձավ իմ «Օջախ» գիրքը, եւ ես, աշխատելով ընկերոջս նվիրված այս նյութի վրա, գրքում գտա այդ նույն տողերը. «Հրազդանի շրջանում, ինչպես մի կաթիլ ջրում, արտացոլված է ողջ հանրապետության պատմությունը՝ ամբողջությամբ վերցրած։ Շրջանի հնաբնակները լավ են հիշում, թե ինչպես էին իրենց կոչում «քոռ ախտեցիներ»։ Նախկին Ախտայի շրջանում մոլեգնում էր տրախոման, եւ այդ պատճառով շատ—շատերը կորցնում էին տեսողությունը»։
Դժբախտությունը կայանում էր նաեւ նրանում, որ բոլոր ուժերն ու միջոցներն այն ժամանակ ուղղվում էին շարունակական դժբախտությունների հաղթահարմանը։ Եվ վաթսունական թվականներին արդեն նոր մարտավարական անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու ժամանակակից ակնագիտություն, որի խնդիրները պետք է նպատակաուղղված լինեին ապագային։ Հենց սա էլ այդ գերխնդիրն էր եւ այդ պարտքը։ Դա նշանակում է, որ մասնագիտացված ակնաբուժական համալիր կենտրոն կառուցելու համար պետք էր նոր շենք ունենալ։ Եվ 1972 թվականին սկսվեց ապագա կենտրոնի շինարարությունը՝ Հանրապետական հիվանդանոցից ոչ շատ հեռու։ Չի կարելի չնշել գուցե ամենագլխավորը, ես կասեի՝ ամենահուզիչը։ Դա այն է, որ կենտրոնը կառուցվում էր կույրերի միավորման վաստակած միջոցներով։
…Շինարարությունը երկար ու ծանր ընթացք ունեցավ։ Հիվանդությունը խլում էր Մալայանի ուժերը։ Այն ժամանակ ԽՍՀՄ-ում նոր-նոր էին սկսել սրտերակային կորոնար շունտավորում իրականացնել եւ, ցավոք, ոչ միշտ հաջողությամբ։ Եվ, այնուամենայնիվ, Հայաստանի գլխավոր ակնաբույժին տարան Մոսկվա։ Բայց արդեն ուշ էր։ Իր մաշված միոկարդով նա հաստատ կմնար վիրահատական սեղանի վրա։ Դա 1978 թվականի սկզբին էր։ Եվ բոլորից թաքուն լեզվի տակ դնելով նիտրոգլիցերինի փոքրիկ, սպիտակ դեղահաբիկը, նա շարունակում էր վիրահատել, դասախոսել ուսանողներին, ամեն օր այցելել կենտրոնի կառուցվող շենք, որտեղ այդ ժամանակ արդեն ներկարարական աշխատանքներ էին ընթանում։
1978 թվականի հունիսի 7-ին Մալայանը առաջին վիրահատությունը կատարեց նոր շենքում։ Դա կատարակտ էր։ Հիվանդը վերստացավ աչքերի լույսը։ Հայտնի չէ, թե այդ պահին ով էր առավել երջանիկ, հիվանդը թե՞ բժիշկը։ Հետո բուժքույրերից մեկը պատմելու էր, որ հիվանդը շնորհակալություն հայտնեց Սերգեյ Վարդանովիչին, որը լայն ժպտաց, վարժ ու աննկատելի լեզվի տակ դրեց նիտրոգլիցերինի հաբը եւ մեղմ արտաբերեց. «Դրա համար պետք է սրտիս շնորհակալություն հայտնել»։ Բայց ողջ զավեշտականությունն այն էր, որ դրա հետ մեկտեղ վառեց գլանակն ու սկսեց ծխել։
…Ականավոր բժշկի եւ գիտնականի, իր հազարավոր ժամանակակիցների աչքերին լույս պարգեւած Հայաստանի գլխավոր (բազմամյա) ակնաբույժի սիրտը կանգ առավ 1978 թվականի հուլիսի 31-ին։
…Այդ մարդն իսկական դրոշակակիր էր։ Քայլում էր առջեւից, հաղթահարելով դժբախտություններն ու դժվարությունները, որպեսզի մինչեւ սրտի վերջին զարկը լույս տանի մարդկանց։ Եվ ի մեծ երջանկություն, նրա դրոշը չընկավ գետնին։ Հոր ձեռքերից այն անցավ Մալայանին։ Ալեքսանդր Սերգեյի Մալայանին, բժշկական գիտությունների դոկտորին, պրոֆեսորին, ակնաբուժության ամբիոնի վարիչին եւ Հայաստանի գլխավոր ակնաբույժին, ճիշտ ինչպիսին նրա հայրն էր։
Սերգեյի մահից քսան տարի անց տեղի ունեցավ այն, ինչը տրամաբանորեն եւ բարոյական տեսանկյունից պետք է որ տեղի ունենար։ Արդեն աշխարհում հայտնի հայկական ակնաբուժական կենտրոնը կառավարության որոշմամբ ստացավ իր հիմնադրի անունը։ Շուտով կլինիկայի սրահում հանդիսավորությամբ տեղադրվեց Սերգեյ Վարդանի Մալայանի կիսանդրին։ Եվ երբ նրա որդին՝ Ալեքսանդր Մալայանը վերցրեց ծածկոցը, ես ուշադիր նայեցի իմ ընկերոջ բրոնզե բարի դեմքին եւ մտածեցի, որ նա ոտք դրեց անմահություն։
Կարդացեք նաև
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
Իսկական անունը՝ Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ
Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...
Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն